Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Պենտաս (Pentas)

Պենտաս (Pentas)

Տորոնազգիների ընտանիք, որի մեջ մտնում են երկշաքիլավորների դասին պատկանող բույսեր` թփեր, խոտաբույսեր, ծառեր, լիաններ (Rubiaceae):

Հայրենիքը` Աֆրիկա

Ծաղկում է գարնան ամիսնիերց միչև աշուն:

Աճը` Արագ:

Լույսը` պայծառ, բույսը սիրում է արևի ուղիղ ճառագայթներ, ստվերը կարող է պետք գալ միայն ամռան ուժեղ շոգին:

Ջերմաստիճանը` գարնան և ամռան ամիսներին 20-25°С: Աշնան-ձնռան ամիսներին ցանկալի է բույսի համար ստեղծել զով ջերմաստիճան (մոտ 16°С, ոչ ցածր, քան 10°С) :

Ջրելը` գարնան և ամռան ամիսներին առատ, հողի վերին շերտը չորանալու ժամանակ, իսկ աշնան-ձմռան ամիսներին ջրելը կրճատում են:

Օդի խոնավությունը`ամբողջ ժամանակ ցանկալի է պահել օդի խոնավությունը ոչ ցածր քան 60%-ը:

Պարարտացումը` գարնան-ամռան ամիսներին երկու շաբաթը մեկ պարարտացնում են ազոտի հարստացմամբ կոմպլեքս պարարտանյութերով:

Հանգստի ժամանակը` տան պայմաններում, հոկտեմբերից փետրվար: Լուսավորության և օդի խոնավության նվազման հետ բույսին տեղավորում են լուսավոր տեղ և չափավոր ջրում:

Տեղափոխումը` երիտասարդ բույսերին ամեն տարի, մեծերին` երկու տարին մեկ :

Բազմացումը` սերմերով և կտրոններով:

Տորոնազգիների(Rubiaceae) ընտանիքի Պենտաս տեսակը (Pentas) մոտ 50 տարատեսակներ ունի: Դրանք տարածված են արևադարձային և մերձարևադարձային Աֆրիկայում, Մադագասկար կղզում:

Մշտականաչ թփերն ու խոտաբույսերն ունեն պառկած կամ ուղիղ ցողուններ,տերևները ձվաձև կամ սուր են: Ծաղիկները հավաքված են հովանոցաձև ծաղկաբույլի մեջ` վերևում: Բնակարաններում նրանք կարմիր, վարդագույն, սպիտակ և մանուշակագույն ծաղիկներով գեղեցիկ բույսեր են: Մշակվում է տարածված մի տեսակը P. lanceolata (P. carnea):

Բնակարանային ծաղկաբուծության մեջ հիմնականում աճեցնում են նշտարաձև Պենտասը (Р. lanceolata):Բույսը կարելի է աճեցնել բոլոր լուսավոր պատուհաններին, բացի հյուսիսայինից, ընդհանուր օգտագործման սենյակներում, հով ձմեռային այգիներում և ամռանը `դրսում:

Տեսակները

Նշտարաձև Պենտաս(Pentas lanceolata (Forssk.) Deflers): Հոմանիշը` խոտային Պենտաս(P. carnea): Հայրենիքը `արևադարձային Աֆրիկա: Թուփ կամ թփանման բազմամյա խոտաբույս, հիմքի մասում փայտացած: Պարբերաբար ձևավորման դեպքում հասնում է 50 սմ: Տերևները բաց կանաչ են, նշտարաձև , 5-7սմ երկարությամբ, աղվամազոտ: Ծաղկաբույլը վահանաձև է, 10սմ տրամագծով, կախված տեսակից սպիտակ, վարդագույն, կարմիր և մանուշակագույն ծաղիկները խողովակաձև են աստղանման ծայրով: Ծաղկում է գարնանից աշուն:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ